-
10.03.2013|
18:37
Shamshyan.com-ի տեղեկացմամբ,այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել է:
-
10.03.2013|
16:31
Վատիկանի Սիքստինյան կապելլայի տանիքին արդեն տեղակայվել է հանրահայտ ծխատար խողովակը, որից դուրս եկող ծխի գույնը պիտի հաղորդի պապի ընտրությունների արդյունքների մասին: Երբ ձայների մեծամասնությամբ` այս դեպքում 77 ձայնով, որևէ կարդինալ պապ ընտրվի, ծխատարից դուրս է գալու սպիտակ ծուխ, եթե պապ չընտրվի, ծուխը սև է լինելու:
-
10.03.2013|
13:50
Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունն առաջադրելու է իշխող կուսակցությունը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, ինչպես և նախորդ ընտրություններում, կլինի Էնրիկե Կապրիլեսը։
-
09.03.2013|
14:55
Կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը:
Նա ծնվել էր 1923-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1962-ին հայրենադարձվել էր Հայաստան:
-
08.03.2013|
18:31
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կանանց միջազգային տոնի առթիվ մայրաքաղաքում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք: Փորձեցի ճշտել համանման ուշադրության արժանալո՞ւ են երկրից ժամանակավոր կամ անժամկետ մեկնող կին ուղևորները:
-
08.03.2013|
15:35
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե ԱՃԵՄՅԱՆՆ այսօր, իր հրավիրած մամլո ասուլիսում, շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին, մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, պատմեց, թե ինչպես է նա նշում Մարտի 8-ը և ընդհանրապես, ինչպես է վերաբերվում միջազգային այս տոնին:
-
07.03.2013|
17:27
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ավանդույթ չկա»,-«Հայացք» մամուլի ակումբում, խոսելով ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին, կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-
07.03.2013|
16:44
«Հայաստանում հետընտրական ակտիվ գործընթացը դեռ չի մարում, ավելին` նախագահական ընտրությունների ավարտից հետո ծավալվող իրադարձությունները երկրի համար աննախադեպ ընթացք են ստացել»,-լրագրողների հետ համդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԸ, ում համոզմամբ` նրանք են խոսում հետընտրական գործընթացների մարման մասին, ովքեր ասում էին` Սերժ Սարգսյանը 100 տոկոսով հաղթած է:
-
07.03.2013|
15:13
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որտեղ մասնավորապես հակաօրինական է համարվում նրա կալանավորումը: «ՀՀ նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչև հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ: ԿԸՀ-ն նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողվի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,-ասված է հայտարարությունում` վկայակոչելով ԸՕ-ի 87 հոդվածը:
-
07.03.2013|
13:55
Հազարավոր մարդիկ են դուրս եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս՝ վերջին հրաժեշտը տալու երկրի նախագահ Ուգո Չավեսին, ով երկիրը կառավարել է վերջին 14 տարիների ընթացքում։ Չավեսի աճյունը տեղադրվել է ռազմական ակադեմիայում, որտեղ այն կմնա մինչև ուրբաթ։